Բարի գալուստ մեր ծրագրի ինտերնետային կայք

Բարի գալուստ մեր ծրագրի ինտերնետային կայքՀայկական հասարակության բոլոր երեք սեկտորները՝ մասնավոր սեկտորը, հանրային սեկտորը և բնապահպանական հասարակական կազմակերպությունները՝ որպես երրորդ սեկտորի ներկայացուցիչներ, միավորվում են մեր ծրագրի շրջանակներում կենսաբազմազանությունը՝ էկոհամակարգերի, տեսակների և գենոֆոնդերի բազմազանությունը, Հայաստանում պաշտպանելու համար: Նախաձեռնությունը հիմնված է միջազգային ճանաչում ունեցող «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» (Corporate Social Responsibility) հայեցակարգի և «Էկոհամակարգերի և կենսաբազմազանության տնտեսություն» (“Economics of the ecosystems and the biodiversity (TEEB)”) ուսումնասիրության վրա: Խոսքը Հայաստանում առաջին կարգավորված գործողությունների մասին է, որոնց ժամանակ կազմակերպությունները ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս հաշվի են առնում նաև կենսաբազմազանության պաշտպանությունը:  Նախաձեռնության ընդհանուր նպատակն է՝ 

  • Կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը՝ այսպիսով ապահովելով Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը; 
  • Խրախուսել ընկերություններին օգտագործել կենսաբազմազանությունը տևական կերպով, որը նրանց հնարավորություն կտա երկարատև օգուտներ քաղել դրանից:  

Ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ի մայիսին և ավարտվելու է 2015թ.-ի ապրիլին: Այն ծառայում է ՄԱԿ-ի ռազմավարական պլանին՝ «Կենսաբազմազանության ՄԱԿ-ի տասնամյակ  2011-2020» (“UN-Decade on biodiversity 2011-2020”):

Երբ «Գերմանիայի բնության պահպանության միություն» (Naturschutzbund Deutschland (NABU) e.V.) կազմակերպությունը 2007թ.-ին ստորագրեց համագործակցության պայմանագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ, 2013թ.-ին Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և ռեակտորային անվտանգության նախարարությունը (BMU) ֆինանսական օժանդակություն տրամադրեց կազմակերպությանը այս ծրագրի իրականացման համար: Շնորհիվ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, ինչպես նաև Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության՝ իր երկու դաշնային գերատեսչություններով (շրջակա միջավայրի դաշնային գերատեսչություն և բնապահպանության դաշնային գերատեսչություն) օժանդակության NABU-ն և իր հայաստանյան գրասենյակը հնարավորություն ստացան կապ հաստատել ՀՀ-ի ընկերությունների, պետական մարմինների և բնապահապանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ  և ընդգրկել նրանց այս ծրագրի մեջ:   

Բարի գալուստ մեր ծրագրի ինտերնետային կայք

Հայաստանն ունի բնության հիասքանչ բազմազանություն: Երկիրը գտնվում է Կովկասի կենտրոնում, որը հանդիսանում է ամբողջ աշխարհի կենսաբազմազանության 34 թեժ կետերից մեկը: Թեժ կետերը ունեն բացառիկ հարուստ էկոհամակարգեր և տեսակներ, բայց միևնույն ժամանակ հանդիսանում են հատկապես վտանգված տարածաշրջաններ: Դա նշանակում է, որ Հայաստանի բնությունը գլոբալ կարևորություն ունի. այն այս փոքր երկրի հարստությունն է, կապիտալը և ապագայի ապահովության երաշխիքը: Խելամիտ կլիներ օգտագործել այս հարստությունն առանց ոչնչացնելու:

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR