Գործընկերներ

Ծրագրի իրականացման ժամանակ NABU-ն ակտիվ օժանադակություն է ստանում հետևյալ գործընկների կողմից՝

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Նախարարությունը ձևավորում է բնապահպանական քաղաքականությունը Հայաստանում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը 2013թ.-ի գարնանը այցելեց NABU-ի դաշնային գրասենյակ աշխատանքային քննարկումների նպատակով:  Բնապահպանության գերագույն գերատեսչության հետ NABU-ին կապում է երկարամյա վստահելի համագործակցությունը, որը ամրագրվեց 2007թ.-ին համագործակցության պայմանագրի ստորագրմամբ: Գործընկերությունը համալրվում է բազմաթիվ ընդհանուր ծրագրերով: 

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն

Նախարարությունը ձևավորում է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը: Սեմինարի կազմակերպմամբ NABU-ին հաջողվեց ծրագրին մասնակից դարձնել նաև էկոնոմիկայի նախարարությանը՝ ի դեմս նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանի:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Հայաստանի Հանրապետությունում և դեսպան Ռայներ Մորելլ

Դեսպանությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունն է Հայաստանում: Սեմինարին հրավիրված Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելլը ողջույնի խոսք ուղղեց մասնակիցներին: Սեմինարի ընթացքում նա դարձավ ծրագրին օժանդակողներից մեկը: Իր նախաձեռնությամբ ծրագրի նպատակներին օժանդակող հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչները հրավիրվեցին դեսպանի նստավայր քննարկումների:

Գերմանական տնտեսական միություն (Deutsche Wirtschaftsvereinigung (DWV) German Business Association) Հայաստանում

Միությունը Արտաքին առևտրային պալատի և առևատրաարդյունաբերական պալատի պաշտոնական գործընկերն է Վրաստանում և ունի ներկայացուցչություն նաև Հայաստանում՝ Երևանում: Ավելի քան 100 անդամներով Գերմանական տնտեսական միությունն ավելի քան հինգ տարի գերազանց համբավ է վայելում ինչպես պաշտոնական մարմիններում, այնպես էլ տնտեսությունում և ընկերություններում:

 

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR