Ծրագրի գործունեություն

Ծրագրի գործունեությունԾրագրի գլխավոր նպատակի շուրջ, այն է հասնել կենսաբազմազանության պաշտպանության բնապահպանական ՀԿ-ների, պետական մարմինների ևընկերությունների համագործակցության միջոցով,առանձնացվում են երկու միջանկյալ նպատակներ.

Գաղափարների մրցույթ

Գաղափարների մրցույթԳաղափարների մրցույթի նպատակն է մասնակիցներին քաջալերել հայեցակարգային ձևով աշխատել իրենց ընդհանուր ծրագրային գաղափարների վրա և վերամշակված արդյունքները որպես ծրագրային առաջարկներ ներկայացնել հետագա օժանդակության: Մրցույթը մեկնարկելու է երկխոսության ֆորումի ավարտին, որից հետո մասնակիցներին կտրվի չորս ամիս ժամանակ իրենց ծրագրային առաջարկների մշակման և հանձնման համար: Ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Կոնֆերանս

ԿոնֆերանսԾրագրի ավարտին NABU-ն հրավիրեց պետական մարմինների, գործարար աշխարհի և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներին` մասնակցելու Ծրագրի ամփոփիչ համաժողովին Երևանում: Համաժողովը տեղի ունեցավ փետրվարի 18-ին Էրեբունի-Պլազա բիզնես կենտրոնում:

Մոդելային փոքր ծրագրեր

Մոդելային փոքր ծրագրերԾրագրի շրջանակներում իրականացվելու են NABU-ի և իր գործընկերների համագործակցության մոդելային բնույթ ունեցող երկու ծրագրեր: Դրանց արդյունքները մի կողմից և լրատվական միջոցների ազդեցիկ գնահատականը մյուս կողմից պետք է օգնեն բարձրացնել թեմայի կարևորության գիտակցությունը հանրության մեջ: Սա անհրաժեշտ է ցույց տալու համար, որ այս տեսակի նոր հայեցակարգը՝ համագործակցություն կենսաբազմազանության պաշտպանության համար,  կարող է հանգեցնել տեսանելի արդյունքների: Մոդելային փոքր ծրագրերի իրականացման փաստագրումը, ինչպես նաև արդյունքները կողմնորոշիչ օգնություն կտան մրցույթի մասնակիցներին:

Շահագրգիռ կողմերի Ֆորում

Շահագրգիռ կողմերի Ֆորում2014թ.-ի սկզբին տեղի կունենա շահագրգիռ կողմերի երկխոսության ֆորում ծրագրի՝ մինչ այժմ առկա մասնակիցների համար: «Գործարարություն և կենսաբազմազանություն» (“Business and Biodiversity”) շահագրգիռ կողմերի երկխոսության ֆորումը ծառայելու է նրան, որ ՀԿ-ների և ընկերությունների ներկայացուցիչները պետական մարմինների ներկայացուցիչների հետ միասին կապ հաստատեն միմյանց հետ և փոխանակվեն համագործակցության առաջին գաղափարներով:

Ավել հոդվածներ...

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR