Գաղափարների մրցույթ

Գաղափարների մրցույթԳաղափարների մրցույթի նպատակն է մասնակիցներին քաջալերել հայեցակարգային ձևով աշխատել իրենց ընդհանուր ծրագրային գաղափարների վրա և վերամշակված արդյունքները որպես ծրագրային առաջարկներ ներկայացնել հետագա օժանդակության: Մրցույթը մեկնարկելու է երկխոսության ֆորումի ավարտին, որից հետո մասնակիցներին կտրվի չորս ամիս ժամանակ իրենց ծրագրային առաջարկների մշակման և հանձնման համար: Ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: NABU-ի և ծրագրի իր գործընկերների կողմից կազմված անկախ ժյուրին կընտրի լավագույն ծրագրային հայեցակարգերը նախապես ներկայացված չափանիշերով՝ մեծ ընկերություն – փոքր կամ միջին ընկերություն, թեմատիկ բազմազանություն և այլն: Ընտրության չափանիշները մի կողմից պետք է օգնեն հասնել հնարավորինս ընդարձակ կառուցվածքային և թեմատիկ բաշխման՝ դրանով իսկ մատնանշելով կեսնաբազմազանության  կառավարման համար առկա գործողությունների բազմազանությունը, մյուս կողմից պետք է հաշվի առնվեն մոդելային բնույթ ունեցող նախագծերը:

Մրցույթին մասնակցելու Դիմումի լրացման համար կարող եք սեղմել այստեղ:

ՊԱՅՄԱՆՆԵՐ

փոքր դրամաշնորհների մրցույթի, որը ուղղված է հասարակական կազմակերպությունների և ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը  ՀՀ-ի կենսաբազմազանության պահպանության ոլորտում:

Դրամաշնորհի մեծությունը

3 000-5 000 եվրո

Մրցույթի նպատակները

  • հասարակական կազմակերպությունների և ընկերությունների միջև համագործակցության զարգացում կենսաբազմազանության պահպանության ոլորտում
  • աջակցություն նորարարական գաղափարներին և առաջարկներին

Մրցույթի կազմակերպիչ

  • Գերմանիայի բնության պահպանության միություն (NABU)

Մրցույթի մասնակիցներ

Մրցույթին  մասնակցելու հրավիրվում են  բնապահպանական հասարակական կազմակերպությունները և ընկերությունները:  Մեկ հաստատությունից մասնակիցների թվաքանակը  չի սահմանափակվում:

Ժամկետներ

  • Դիմումները կարող են ներկայացվել 2014թ.-ի  մարտից մինչև դեկտեմբեր ամիսները ընկած ժամանակահատվածում
  • Մրցույթին մասնակցելու համար Դուք պետք է ներկայացնեք դիմում-հայտ,որը կարող եք գտնել մեր կայքում
  • ժյուրիի քվեարկությունը տեղի կունենա  15/02/2015թ.-ին
  • Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա  2015թ.-ի մարտ ամսին:

 

Դիմում-հայտի կազմման ժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ծրագրի արդյունավետությանը, ինչպես նաև պլանավորվող ծախսերի նպատակահարմարությանը՝ ելնելով  մրցույթի նպատակներից:

Դիմում-հայտերի դիտարկման ժամանակ կարևոր են համարվելու հետևյալ գործոնները.

  • առաջարկվող մոտեցման նորարությունը և ինքնատիպությանը
  • ծրագրի արդյունքների տարածման հնարավորությունը
  • առաջարկվող ծրագրի արդյունքների կայունությունը և դրա դրական ազդեցությունը ծրագրի իրականացման էկոլոգիական, տնտեսական և սոցիալական միջավայրի վրա;
  • ծրագրի զարգացման նախագծի առկայությունը, ծրագրի գաղափարների տարածումը, ծրագրի իրականացման փուլերի և հիմնական արդյունքների լուսաբանումը (ԶԼՄ-ներում տարբեր շերտերի ներկայացուցիչների համար)
  • տեղական բնակչության, տարածքային կառավարման մարմինների և հասարակության ներգրավումը ծրագրի իրականացմանը
  • սեփական կամ այլ փոխառու միջոցների ներդրումը:
  • Գաղափարների մրցույթինկարող են մասնակցել նաև արդեն իրականացված ծրագրային գաղափարները, որոնք կարող են խրախուսվելորպես համագործակցության լավագույն փորձ:

Մրցույթին ներկայացված աշխատանքները չեն վերանայվելու և չեն վերադարձվելու: ՀՀ օրենսդրությանը հակասող աշխատանքները չեն դիտարկվելու:

Կոնտակտային անձ: Նարեկ Գրիգորյան – Գերմանիայի բնության պահապանության միության հայաստանյան մանսաճյուղի ղեկավար

Հասցե: ՀՀ, ք. Երևան, Խանջյան 13ա, սեն 503

Հեռ: +(37493) 42-00-62

Էլ. հասցե: Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR