Կոնֆերանս

ԿոնֆերանսԾրագրի Համաժողովի նպատակն էր ամփոփել Ծրագրի արդյունքները, պարգևատրել լավագույն գաղափարների՝ ուղղված բնապահպանական ծրագրերի իրագործմանը համագործակցային հիմունքներով, մրցույթի հաղթողներին և քննարկել, թե ինչպես են լուծվել ՀՀ կենսաբազմազանության պահպանության խնդիրները Ծրագրի շրջանակներում:

Համաժողովի 54 մասնակիցները ներկայացնում էին Հայաստանի գործարար աշխարհը, քաղաքացիական հասարակությունը
և ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նրանց ողջունեցին NABU-ի գործադիր տնօրեն` Լեյֆ Միլլերը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան՝ Ռայներ Մորելը և Կովկասյան ծրագրերի համակարգող՝ Վիտալիյ Կովալյովը:

Կոնֆերանս

Ողջույնի խոսքից հետո ներկայացվեց տեղեկատվություն ՀՀ կենսաբազմազանության և Ծրագրի արդյունքների վերաբերյալ: Աշխույժ քննարկում տեղի ունեցավ ՀՀ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ: Որոշվեց, որ NABU-ն կշարունակի գործարարների և բնապահպանական ՀԿ-ների համագործակցութան օրինակելի ծրագրերի իրագործումը՝ ՀՀ բնապահանության նախարարության աջակցությամբ: Միասին, գործընկերները նախատեսում են հայթաթել նոր ֆինանսավորման հնարավորություններ նոր նմանատիպ ծրագրերի իրականացման համար, ինչը կօգնի խթանել կանաչ տնտեսության զարգացումը Հայաստանում:

Համաժողովի առավել հետաքրքիր պահը բնապահպանական լավագույն գաղափարների մրցույթի հաղթողների պարգևատրումն էր. մրցույթը բաց էր դիմորդների համար 2014թ,-ի գարնանից: Նախքան համաժողովը ժյուրին, որը բաղկացած էր ՀՀ բնապահպանության նախարարության և NABU-ի ներկայացուցիչներից, ընտրել էր երեք լավագույն ծրագրային գաղափարները տասնմեկ դիմորդներից: Հաղթողները հանդիսավոր կերպով պարգևատրվեցին, նրանց շնորհվեցին վկայագրեր և դրամաշնորհներ:

 

 

 

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR