Մոդելային փոքր ծրագրեր
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են NABU-ի և իր գործընկերների համագործակցության մոդելային բնույթ ունեցող երկու ծրագրեր: Դրանց արդյունքները մի կողմից և լրատվական միջոցների ազդեցիկ գնահատականը մյուս կողմից պետք է օգնեն բարձրացնել թեմայի կարևորության գիտակցությունը հանրության մեջ: Սա անհրաժեշտ է ցույց տալու համար, որ այս տեսակի նոր հայեցակարգը՝ համագործակցություն կենսաբազմազանության պաշտպանության համար, կարող է հանգեցնել տեսանելի արդյունքների: Մոդելային փոքր ծրագրերի իրականացման փաստագրումը, ինչպես նաև արդյունքները կողմնորոշիչ օգնություն կտան մրցույթի մասնակիցներին: