Շահագրգիռ կողմերի Ֆորում

Շահագրգիռ կողմերի Ֆորում2014թ.-ի սկզբին տեղի կունենա շահագրգիռ կողմերի երկխոսության ֆորում ծրագրի՝ մինչ այժմ առկա մասնակիցների համար: «Գործարարություն և կենսաբազմազանություն» (“Business and Biodiversity”) շահագրգիռ կողմերի երկխոսության ֆորումը ծառայելու է նրան, որ ՀԿ-ների և ընկերությունների ներկայացուցիչները պետական մարմինների ներկայացուցիչների հետ միասին կապ հաստատեն միմյանց հետ և փոխանակվեն համագործակցության առաջին գաղափարներով: Նախատեսվում է, որ բոլոր երեք սեկտորների ներկայացուցիչները հանդիպեն միմյանց որպես գործընկերներներ նույն մակարդակում, ծանոթանան միմյանց հետ և վերացնեն այլ սեկտորների ներկայացուցիչների դեմ առկա հնարավոր նախապաշարումները: Ծանոթացման գործընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է համատեղ հղկեն կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համագործակցության ծրագրերի նախագծերը: Ինչից հետո քննարկումները պետք է ընթանան պլենար նիստերի, կլոր սեղանների, և սեմինարների տեսքով: Որպես արդյունք ակնկալվում է առաջին համագործակցությունների ստեղծումը ՀԿ-ների և ընկերությունների միջև, որոնց նպատակն է մշակել կենսաբազմազանության պաշտպանության գաղափարներ: Գաղափարների առաջին նախագծերը զարգացնելու համար ֆորումի շրջանակներում մեկնարկում է գաղափարների մրցույթը և ազդարարվում է երկու օրինակելի փոքր ծրագրերի իրականացման սկիզբը:

Շահագրգիռ կողմերի Ֆորում

Շահագրգիռ կողմերի Ֆորում

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR