Սեմինարներ

ՍեմինարներՅուրաքանչյուր թիրախայաին խմբի համար՝ ընկերություններ, ՀԿ-ներ և պետական մարմինների ներկայացուցիչներ, NABU-ն կազմակերպում է սեմինարներ Հայաստանում: NABU-ի, շրջակա միջավայրի, առողջապահության և սպառողների իրավունքների պաշտպանության Բրանդենբուրգ դաշնային հողի գերատեսչության, ինչպես նաև Global Nature Fund-ի (GNF) փորձագետները սեմինարների մասնակիցներին ներկայացնում են  ծրագրի թեման և նրանց հաղորդում առաջին ազդակները ընկերությունում կենսաբազմազանության կառավարման հարցում: Սեմինարների մասնակիցներին ներկայացվում է կենսաբազմազանության կորստի խնդիրը և տնտեսական գործունեության ազդեցությունը դրա վրա: Նրանք ծանոթանում են կենսաբազմազանության կառավարման գործիքներից մեկին՝ կենսաբազմազանության չեքին (Biodiversity check), որն օգնում է ընկերություններին գնահատել իրենց կողմից իրականացվող գործունեության ազդեցությունը կեսնաբազմազանության վրա: Ներկայացուցիչները սովորում են նաև համագործակցել միմյանց հետ՝ կեսնաբազմազանությունը արդյունավետ կերպով պահպանելու և փոխշահավետ իրավիճակների հասնելու նպատակով:  Մյուս կողմից նրանք նաև սովորում են, թե որ դեպքերից (օր.՝ green washing) պետք է խուսափել նման համագործակցությունների ժամանակ: Պետական մարմինների ներկայացուցիչները իրենց հերթին պետք է թիմի հետ մշակեն ծրագիր նման համագործակցություններին օրենսդրական, կազմակերպչական և ֆինանսական առումներով օժանդակելու նպատակով:

Սեմինարներ

Սեմինարներ

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR