Կենսաբազմազանության թեժ կետ

Կենսաբազմազանության թեժ կետԿենսաբազմազանության թեժ կետ արտահայտությունը վերաբերում է այն աշխարհագրական տարածքին, որը ունի բացառիկ հարուստ կենսաբազմազանություն, որը միևնույն ժամանակ մեծապես վտանգված է: Թեժ կետերը սահմանվում են որպես էնդեմիկ բուսատեսակների մեծ թիվ ունեցող տարածքներ, որոնք այդ տարածքում իրենց նախնական կենսամիջավայրի գերակշռող մասը արդեն կորցրել են: Որպես հիմք ընդունվում է տեսակների բազմազանության և վտանգվածության չափանիշը՝ ստացված կենսամիջավայրի կորուստի ծավալից: Ամբողջ աշխարհում առկա 34 թեժ կետ հանդիսացող տարածաշրջանների ընդհանուր մակերեսը կազմում է երկիր մոլորակի ընդհանուր մակերեսի միայն 2,3 %:

«Կենսաբազմազանության թեժ կետերի» հայեցակարգը մշակվել է կենսաբաններ Ռասսել Միթերմայերի և Նորման Մայերսի կողմից 1980-ական թվականների վերջին: Պատճառը որպես դիլեմա դիտարկվող հարցադրումն էր, թե ո՞ր տարածքներն ունեն ամենամեծ նշանակությունը տեսակների պաշտպանության համար: Նպատակն էր իմաստալից կերպով միավորել ամբողջ աշխարհի բնապահպանական ջանքերը:

Միջերկրական ծովի տարածքից բացի Կովկասը կենսաբազմազանության միակ թեժ կետն է Եվրոպայում:

Թեժ կետերը որոշելուց հետո սկսվեցին իրականացվել տարբեր ծրագրեր: «Կենսաբազմազանության թեժ կետերի»  հայեցակարգը այժմ բազմաթիվ, ամբողջ աշխարհում գործող հաստատությունների բաղկացուցիչ մասն է՝ ինչպիսիք են Համաշխարհային Բանկը և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը: Դրան զուգահեռ բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են թեժ կետերի պաշտպանության վրա: Կենսաբազմազանության թեժ կետերը հիմնականում զետեղված են զարգացող երկրների սոցիալական և տնտեսական ոլորտներում: Այդ պատճառով արևմտյան երկրների և կազմակերպությունների ֆինանսական օժանդակությունը հիմնականում կենսաբազմազանության թեժ կետերի պաշտպանության ռազմավարության մի մասն է:

Կենսաբազմազանության թեժ կետ

 Կենսաբազմազանության թեժ կետ

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR