Կենսաբազմազանության Check

Կենսաբազմազանության CheckԿենսաբազմազանության Check-ը, դա մասնավոր ընկերությունների կողմից շրջակա միջավայրի և կենսաբազմազանության կառավարման համար նախատեսված գործիք է: Այն մշակվել է Գլոբալ բնության Հիմնադրամի (Global Nature Fund), DOKEO խորհրդատվական ընկերության և այլ կազմակերպությունների կողմից: Check-ը հանդիսանում է այն առաջին կողմնորոշիչը, որն օգնում է սահմանել գործարարության տարբեր ճյուղերի  կենսաբանական բազմազանության վրա ունեցած ազդեցություններն ու կախվածությունները: Check-ի հիմքում ընկած են Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) “Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի” (CBD) նպատակները.

  • կենսաբանական բազմազանության պահպանություն:
  • ռեսուրսների կայուն օգտագործում:
  • գենետիկական ռեսուրսներից ստացվող արդյունքների արդար ու հավասարաչափ բաշխում:

Check-ի միջոցով հնարավոր չէ գնահատել կենսաբազմազանության վրա ձեռնարկատիրական գործունեության ազդեցությունը: Սակայն այն լավագույն միջոցն է կենսաբազմազանություն թեման ընկերության (շրջակա միջավայրի) կառավարման մեջ ընդգրկելու և ռեսուրսների կայուն օգտագործմանն ու բնության պահպանությանն ուղղված միջոցառումներին սկիզբ դնելու համար: Կենսաբազմազանության Check-ի միջոցով, էկոլոգիական համակարգերի EMAS III և ISO 14001 ընթացակարգին համապատասխան, ստուգվում է առանձին ճյուղերի, արտադրական գործընթացների և որոշակի կոնկրետ ապրանքների արտադրության բնության և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները և բացահայտում առկա ռիսկերն ու հնարավորությունները:

Ի՞նչ է հնարավոր հետազոտել Check-ի միջոցով
 Ձեռնարկատիրական գործունեության.

  1. ռազմավարությունն ու կառավարումը,
  2. սպառողների և շահագրգիռ կողմերի հետ ունեցած հարաբերությունները,
  3. ընկերության անշարժ գույքն ու տեղադրվածությունը,
  4. գնումները՝ հումք, նյութեր, էներգիա, ջուր և այլն,
  5. ապրանքի արտադրության գաղափարի առաջարկումն և արտադրությունը,
  6. տեղափոխությունը,
  7. վերջնական արտադրանքն ու ծառայությունները,
  8. վաճառքն ու շուկայավարությունը,
  9. անձնակազմի կառավարումը:

Ստացվող արդյունքները
Կենսաբազմազանության Check ընկերության ներսում, որի միջոցով հնարավոր է.

  • բացահայտել այն կետերը, որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն առնչվում է կենսաբազմազանության հետ,
  • ներկայացնել առաջարկներ ռիսկերի ու հնարավոր բացասական ազդեցությունների կրճատմանը հասնելու ուղիների վերաբերյալ,
  • ներկայացնել առաջարկներ կենսաբազմազանության պահպանության/ փոխհատուցման ուղիների վերաբերյալ,
  • առաջարկել հաղորդակցության թեմաներ (օրինակ՝ որպես կայունության զեկույցի բաղադրիչ մաս),
  • պատկերացում կազմել հետագա քայլերի վերաբերյալ:
© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR