Կենսաբազմազանություն

ԿենսաբազմազանությունԸստ կենսաբազմազանության միջազգային կոնվենցիայի (Convention on Biological Diversity, CBD) նշանակում է «ցանկացած ծագում ունեցող կենդանի օրգանիզմների միջև փոփոխականություն, այդ թվում նաև ցամաքային, ծովային և այլ ջրային էկոհամակարգերը և էկոլոգիական համալիր խմբերը, որոնց նրանք պատկանում են»: Այսպիսով, կենսաբազմազանությունն ընդգրկում է, ինչպես բազմազանությունը տեսակների ներսում և տեսակների միջև, այնպես էլ էկոհամակարգերի բազմազանությունը:

Կենսաբազմազանության պահպանումը և տևական օգտագործումը կարևոր հիմք են համարվում մարդկային բարեկեցության համար: Կենսամիջավայրերի ոչնչացման և մասնատման մեջ է երկրի կենսաբազմազանության նվազման ամենամեծ վտանգը:

Կենսաբազմազանության գլոբալ նվազման պատճառ հանդիսացող հինգ ամենակարևոր գործոններն են.

  • հողօգտագործման փոփոխությունը՝ հատկապես անտառահատումները և բնական էկոհամակարգերի վերածումը գյուղատնտեսական տարածքների,
  • կլիմայի փոփոխությունները, այդ թվում՝ տեղումները և ջերմաստիճանը,
  • ջրերի ծանրաբեռնումը ազոտով՝ գլխավոր պատճառը հանդիսանում են արհեստական պարարտանյութերը, թրիքը/ծերտը և մեքենաների թունավոր գազերը,
  • նեոֆիտների օգտագործումը,
  • մթնոլորտում ածխաթթու գազի խտության ավելացումը:

Կենսաբազմազանության նվազման դեմ պայքարի միջոցներ են համարվում.

  • հանքային վառելիքի և փայտի փոխարինումը այլընտրանքային էներգիայի աղբյուրներով,
  • պահպանվող տարածքների մեծացումը առաջնային էկոհամակարգերի պահպանման նպատակով:

Այս համալիր խնդրի իրականացման համար անհրաժեշտ են բոլոր հասարակական ուժերի (պետություն, տնտեսություն, քաղաքացիական հասարակություն) համատեղ ջանքերը:

Կենսաբազմազանություն

 Կենսաբազմազանություն

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR