Հայաստանի Կենսաբազմազանությունը

Հայաստանի ԿենսաբազմազանությունըՀայաստանի Հանրապետությունը ընդգծված լեռնային երկիր է՝  տեղակայված եվրոպական և ասիական աշխարհամասերի և քրիստոնեության ու իսլամի միջև, որն ունի համաշխարհային նշանակություն ունեցող մշակութային ժառանգություն: Կովկասը, որին պատկանում է Հայաստանի Հանրապետությունը, 34 գլոբալ թեժ կետերից մեկն է, որի տեսակների և կենսամիջավայրերի հարստությունը համաշխարհային նշանակություն ունեն: Հայաստանն ընդգծվում է էկոհամակարգերի իր նմանը չունեցող բազմազանությամբ, որի պատճառն են երկրի ներսում ռելիեֆների և կլիմայի տարբերությունները: Այստեղ կարելի է տեսնել կիսաանապատների, չոր և լեռնային տափաստանների, անտառների, ինչպես նաև ստորին ալպյան, ալպյան և բարձր լեռնային մակարդակների էկոհամակարգեր: Կենսամիջավայրերի բազմազանության շնորհիվ Հայաստանում առկա են 3.600 տպավորիչ թաղանթավոր բուսատեսակներ, սնկերի 4.700 տեսակներ, ինչպես նաև 17.000 անողնաշարավոր և 540 ողնաշարավոր կենդանիների տեսակներ, որոնց թվում են ամբողջ աշխարհով բնաջնջման վտանգի տակ գտնվող տեսակներ, ինչպիսիք են՝ կովկասյան հովազը, վայրի կատուն, տափաստանային կատուն, արևելյան կայսրական արծիվը կամ կզաքիսը: Հայաստանի կենդանական և բուսական տեսակների մեկ այլ մեծ խումբ  ընդգրկում է հազվադեպ կամ էնդեմիկ տեսակներ, ինչպես օրինակ՝ հայկական մուֆլոնը: Բացի դրանից Հայաստանը գտնվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջ աշխարհի հինգ նախնական աշխարհագրական կենտրոններից մեկում: Անգամ հիմա այստեղ կարելի է գտնել մշակվող տեսակների՝ հատկապես հացահատիկների, ընդեղենի, ծիրանների և խնձորների, վայրի ազգակիցների մեծ տեսակային բազմազանություն:

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR