Հայաստանում կենսաբազմազանության վտանգվածության աստիճանը

Հայաստանում կենսաբազմազանության վտանգվածության աստիճանըՆերկայումս  անտառածածկ է Հայաստանի մակերեսի միայն 7–8%-ը, մինչդեռ երկու հարյուր տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 35%: Առկա անտառները հետաճ են ապրել և իրենց տեսակների պարունակությամբ փոփոխվել ստորին անտառների: Դրան ուղեկցում են հողի էրոզիան, սողանքները և տեղական կլիմայի փոփոխությունները:

Անտառային էկոհամակարգերից բացի խիստ հետաճ է նկատվում նաև չոր և լեռնային տափաստաններում, ինչպես նաև ստորին ալպյան և ալպյան բուսական գոտիներում: Հողի չվերահսկվող գերարոտացման հետևանքով ոչնչանում է բնական բուսական շերտը և քամու ու անձրևի պատճառով ենթարկվում է էրոզիայի: Հայաստանի գյուղատնտեսության համար ծանր տնտեսական հետևանքներ ունեցող արժեքավոր վարելահողերի և արոտավայրերի կորստին զուգահեռ նկատվում է նաև լեռնային տարածաշրջաններում հողերի սողանքների և ջրհեղեղների ավելացում: Հայաստանի կիսաանպատային գոտիներում գերատորացմանը զուգահեռ առաջանում է նաև աղերի կուտակում՝ որպես բանջարեղենի և մրգերի մակերեսները ինտենսիվ ջրելու հետևանք: Արդյունքում այժմ Հայաստանի գյուղատնտեսական տարածքների ավելի քան 80%-ը ենթարկվում է անապատեցման:  

Չվնասված անտառների, տափաստանների և կիսաանապատների կորստի  հետ մեկտեղ թուլանում է ջրի և օդի աղտոտվածության դեմ  ֆիլտրային և խլացնող գործառույթը: Սրա ազդեցությունը ողբերգական է: Գյուղատնտեսությունում, հանքարդյունաբերությունում, վերամշակող արտադրությունում, ինչպես նաև տնային տնտեսություններում առաջացող արտանետումները, կոյուղու ջրերը և աղբը մինչև հիմա միայն չնչին ծավալներով են ֆիլտրվում, մաքրվում, համապատասխան կերպով տեղափոխվում կամ ապահով պահեստավորվում:

Հայաստանի ջրային էկոհամակարգերը նույնպես ծանրաբեռնված են: Ոչ պատշաճ մաքրման, աղբահանության և ջրահեռացման հետևանքով աղտոտվածությանը զուգահեռ մարդկության և շրջակա միջավայրի համար խնդիրներ են առաջացնում նաև չվերահսկվող և չափից դուրս մեծ ծավալներով ջրերի հեռացումը լճերից և գետերից, հնամաշ ջրամատակարարման համակարգերը:  Կովկասյան տարածաշրջանի քաղցրահամ ջրերի պաշարի 70%-ը գտնվում է Հայաստանում: Այսպես՝ Կովկասյան տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենակարևոր ջրամբարը Սևանա լիճն է՝  940 մ² երկարությամբ և 58,4 մ³ ջրի ծավալով: Հայաստանին սահմանակից Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան ունեն խիստ չորային կլիմա և խմելու ջրի մատակարարման և գյուղատնտեսական ոռոգման մեջ օգտագործում են կովկասյան գետերի բերած մակերեսային ջրերը: Այսպիսով Հայաստանը նաև անդրսահմանային պատասխանատվություն է կրում Կովկասյան տարածաշրջանի քաղցրահամ ջրերի պաշարների քանակական և որակական պահպանման համար:

Հայաստանում կենսաբազմազանության վտանգվածության աստիճանը

Կենսամիջավայրերի ոչնչացումը և հետաճը, որսագողությունը, վայրի բույսերի ապօրինի կամ չվերահսկվող հավաքումը և չափից դուրս շատ ձկնորսությունը ողբերգական ազդեցություն են ունենում Հայաստանի տեսակների յուրահատուկ բազմազանության վրա: Ընդհանուր վտանգվածության աստիճանը հստակորեն երևում է 2011թ. մայիսին լույս տեսած Հայաստանի վտանգված տեսակների Կարմիր գրքի արդիականացված հրատարակությունում՝ միայն ողնաշարավորների դեպքում 540 հանդիպող տեսակներից այժմ 153-ը խիստ վտանգված են (1988թ. դրությամբ՝ 99): Դրանց թվում են կովկասյան հովազը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը և գորշ արջը:  Թաղանթավոր բույսերի պարագայում նույնպես սարսափելի տեսարան է՝ Հայաստանում հանդիպող 3600 տեսակների կեսը այժմ խիստ վտանգված է (1988թ. դրությամբ՝ 387):

Այն հանգամանքը, որ բնական ռեսուրսների, հատկապես տեսակների և կենսամիջավայրերի բազմազանության վերացումը երկարաժամկետ հատվածում ոչնչացնում է երկրի տնտեսական և սոցիալական դրական զարգացման հիմքերը, կարող է գործողությունների որոշիչ կետ հանդիսանալ քաղաքական և հասարակական մտածելակերպի փոփոխման համար: Հատկապես բնական ռեսուրսների օգտագործումից անմիջականորեն շահույթ ունեցող տնտեսության ճյուղերն, ինչպիսիք են՝ անտառային տնտեսությունը, գյուղատնտեսությունը, ձկնորսությունը, սննդամթերքի արտադրությունը և տուրիզմը չեն կարող երկարատև գոյատևել առանց տևականության վրա հիմնված տնտեսական մոտացման:

 

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR