ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակ

ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակՄԱԿ-ը 2010թ.-ի դեկտեմբերին 2011-2020թթ.-ը հայտարարեց կենսաբանական բազմազանության ՄԱԿ-ի տասնամյակ: Ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում ուժգին կերպով նվազում է կենսաբանական բազմազանությունը: ՄԱԿ-ը կոչ է անում  պայքարել այս երևույթի դեմ:

Այդ պատճառով 1992թ.-ին ստեղծվել է ՄԱԿ-ի կոնվենցիան կենսաբանական բազմազանության վերաբերյալ (Convention on Biological Diversity, CBD):  CBD-ի ամենակարևոր նպատակներն են պահպանել կենսաբանական բազմազանությունը, այն տևականորեն օգտագործել և արդարացիորեն բաշխել դրա օգտագործումից ստացված օգուտները:

Կոնվենցիայի մասնակից պետությունները հանդիպում են երկու տարին մեկ անգամ միջազգային կոնֆերանսի ժամանակ նպատակների և միջոցառումների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար: 10-րդ կոնֆերանսի ժամանակ՝ 2010թ.-ի նոյեմբերին, Ճապոնիայում, ընդունվեց «ռազմավարական պլան»՝ քսան նպատակներով, որոնց պետք է հասնել մինչև 2020թ.-ը: Այս նպատակների թվին է պատկանում հասարակության գիտակցության բարձրացումը կենսաբազմազանության պահպանության կարևորության հարցում: Բացի այդ, բնական կենսամիջավայրերի կորստի ցուցանիշը պետք է մինչև 2020թ.-ը կրկնակի նվազեցվի և դառնա զրոյին մոտ: Գյուղատնտեսության, անտառային և ձկնային տնտեսության համար պետք է օգտագործվի տևական և ցամաքային մակերեսների 17%-ը, իսկ ծովային մակերեսների 10%-ը պետք է ցանցավորվի և առնվի պահպանության տակ: Բացի դրանից պահանջվում է, որ բոլոր երկրները մշակեն կենսաբազմազանության ազգային ռազմավարություն, որտեղ կարտացոլվեն այս նպատակները:

ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակ

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR