Նորություններ / արխիվ

  • Եզրափակիչ կոնֆերանս՝ արդյունքների ներկայացմամբ և մրցանակաբաշխությամբ: 2015թ.-ի փետրվարին տեղի կունենա ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը՝ գաղափարների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությամբ, միաժամանակ սկիզբ կդրվի յուրաքանչյուր տարի կրկնվող մրցանակաբաշխությունների շարքին նմանատիպ մրցույթների հաղթողներին,  որը պետք է իրականացի  ի լրացում ծրագրին:
  • Մոդելային ծրագրերի իրականացում. NABU-ն և իր գործընկներները 2014թ. հունիսին իրականացնելու են իրենց երկու փոքր ծրագրերը: Այդ փոքր ծրագրերի արդյունքները կներկայացվեն 2015թ.-ի փետրվարի եզրափակիչ կոնֆերանսի ժամանակ:
  • Գաղափարների մրցույթի մեկնարկ – Լավագույն գաղափարներ կենսաբազմազանության պաշտպանության համար: 2014թ. փետրվարին կայանալիք շահագրգիռ կողմերի երկխոսության ֆորումի ժամանակ պաշտոնապես կմեկնարկի գաղափարների մրցույթը: ՀԿ-ները և ընկերությունները կունենան տաս ամիս ժամանակ իրենց գաղափարները միասին մշակելու համար: Կենսաբազմազանության պաշտպանության հայեցակարգերը կարող են ներկայացվել NABU-ի հայաստանյան գրասենյակ մինչև 2015թ.-ի հունվար ամիսը: Գաղափարային կոնսորցիումներն կարող են ստանալ նաև NABU-ի փորձագետների խորհրդատվությունը:
  • Շահագրգիռ կողմերի երկխոսության ֆորումը՝ “Գործարարություն և կենսաբազմազանություն“ թեմայով, Երևանում (Հայաստան) տեղի կունենա 2014թ.-ի փետրվարին: NABU-ն և իր հայաստանյան գործընկներները կազմակերպում են երկխոսության ֆորում բոլոր նրանց համար, որոնք հետաքրքրված են կենսաբազմազանության ձեռնարկատիրական կառավարմամբ: Ընկերությունների, ՀԿ-ների և պետական մարմինների ներկայացուցիչները հրավիրվելու են հանդիպման և երկխոսության՝ կիզակետում ունենալով կենսաբազմազանության պաշտպանությունը:
  • Առանձին խորհրդատվություններ ընկերություններին շրջակա միջավայրի կառավարման գործիքի՝ կենսաբազմազանության չեքի կիրառման վերաբերյալ:
  • Քննարկումներ Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելլի մոտ: Ընկերությունների շրջակա միջավայրով զբաղվող ղեկավարները և կենսաբազմազանության պաշտպանության փորձագետները կհրավիրվեն Հայաստանում Գերմանիայի դեսպանի կողմից կենսաբազմազանության կառավարման թեման կենսաբազմազանության չեք կառավարման գործիքի օգնությամբ քննարկելու: 
  • Քննադատական երկխոսություն XY ընկերության ներկայացուցիչների հետ: NABU-ն և իր ծրագրային գործընկերները քննադատական երկխոսություն են վարում այն ընկերությունների որոշումներ կայացնողների հետ, որոնք էական ազդեցություն ունեն Հայաստանում շրջակա միջավայրի փոփոխությունների վրա: Զրույցների ժամանակ XY իր խորը մտահոգվածությունն արտահայտեց …..-ում կատարվածի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կենթարկվի կենսաբազմազանության չեքի:
  • Սեմինար ՀՀ քաղաքացիական ծառայողների ներկայացուցիչների համար. “Գործարարություն և կենսաբազմազանություն: Ինչպե՞ս կարող են պետական կառույցներն օժանդակել մասնավոր ընկերություններին՝ ներգրավվելու կենսաբազմազանության պահպանության գործընթացում” թեմայով 2013թ.-ի հոկտեմբերի 17-ին, ժամը 11.00, Էրեբունի Պլազա հյուրանոց, Երևան/Հայաստան:

Սեմինար հայ գործարարության ներկայացուցիչների համար. “Գործարարություն և կենսաբազմազանություն: Ինչպե՞ս կարող են հայկական ընկերություններն իրենց ներդումն ունենալ Հայաստանի կենսաբազմազանության պահպանության գործում” թեմայով 2013թ.-ի հոկտեմբերի 16, ժամը 11.00, Էրեբունի Պլազա հյուրանոց, Երևան/Հայաստան

  • Սեմինար հայկական բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար. “Գործարարություն և կենսաբազմազանություն: Ինչպե՞ս կարող են հայկական բնապահպանական հասարակական կազմակերպություններն օգնել մասնավոր ընկերություններին՝ պահպանելու Հայաստանի կենսաբազմազանությունը” թեմայով 2013թ.-ի հոկտեմբերի 15, ժամը 11.00 Էրեբունի Պլազա հյուրանոց, Երևան/Հայաստան
  • Հրատարակվեց  «Գործարարություն հանուն կենսաբազմազանության.

կենսաբազմազանության պահպանություն ձեռնարկատիրության միջոցով՝                           լավագույն փորձի օրինակներ» ձեռնարկը: 30 էջանոց ձեռնարկը սկզբից ներածություն է կատարում կենսաբազմազանության ձեռնարկատիրական կառավարման թեմայի շուրջ, ցույց է տալիս գործունեության հնարավոր դաշտերը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել կենսաբազմազանությունը, ինչպես նաև ներկայացնում է 30 հաջողված օրինակներ բազմաթիվ եվրոպական երկրներից, որոնք նախատեսված են շահագրգռելու հայկական ընկերություններին, ՀԿ-ներին և պետական մարմիններին: Ձեռնարկը հրատարակվել է հայերեն լեզվով և կարող է բեռնվել հետևյալ հղման միջոցով: 

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR