ՆԱԲՈՒ-Ն Հայաստանում

2001թ-ից սկսած NABU-ն Հայաստանում զբաղվում է բնության և շրջակա միջավայրի պաշտպանությամբ: 2001թ-ից սկսած NABU-ն խորհրդատվական աջակցություն է ցույց տալիս Հայաստանի Հանրապետության բնապահպանության  նախարարությանը: Եթե համագործակցության առաջին տարիներին աջակցությունն ուղղված էր միջազգային բնության պահպանության կոնվենցիայի իրականացմանը, ապա 2006թ-ից համագործակցության շրջանակներն ընդլայնվել են՝ մտնելով համատեղ նախագծերի իրականացման փուլ: 2007թ.-ի մարտին NABU-ն ՀՀ Բնապահպանության նախարարության հետ ստորագրել է Հայաստանի կենսաբազազանության պահպանության ծրագրերի իրականացմանն ուղղված համագործակցության պայմանագիր: Այն նախադրյալ է հանդիսացել տեսակների (օրինակ՝ հայկական մուֆլոնի) և տարածքների պահպանության (օր.՝ պետական պահպանվող տարածքների օժանդակություն, կառավարման պլանների կազմում, UNESCO-ի համաշխարհային բնության ժառանագություն հանդիսացող տարածքների գնահատում, արգելոցների ստեղծում), ինչպես նաև քաղաքացիական հասարակության բնության պահպանության մեջ ներգրմանն (օրինակ՝ էկոլոգիական կրթություն) ուղղված ծրագրերի իրականացման համար:

NABU-ն Հայաստանում և կովկասյան այլ երկրներում մինչև այժմ իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում.

-         “Արևմտյան Կովկաս” համաշխարհային բնության ժառանգություն – անտառների կայուն կառավարման միջոցով կլիմայի պաշտպանություն և այլընտրանքային էներգոռեսուրների ապակենտրոնացված օգտագործում նորաստեղծ բուֆերային գոտում. Ռուսաստան և Ադիգեա (2010թ-ից սկսած),

-         Հայկական մուֆլոնի և նրա կենսամիջավայրի պաշտպանություն (2007թ-ից սկած)

-         Բնության պաշտպանություն և քաղաքացիական հասարակության ուժեղացում – “Բոլշոյ չաչ” ազգային պարկում էկոտուրիզմի զարգացում. Ռուսաստան և Ադիգեա (2009-2011),

-         Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությանն աջակցելու նպատակով անդամակցության հիմունքներով բնապահպանական հասարակական կազմակերպության ստեղծում (2008-2010),

-         Դիլիջանի ազգային պարկում այլընտրանքային տուրիզմի միջոցով բնապահպանության խթանում. Հայաստանում կայուն տարածքային կառավարման շրջանակներում վտանգված և եզակի կենսամիջավայրերի պաշտպանության աջակցություն (2007-2009),

-         Հայաստանում՝ Արաքս գետի ավազանում, տափաստանային լճերի և խոնավ տարածքների պաշտպանություն (2006-2007),

-         Ջրային թռչունների միջազգային հաշվառում (IWC), Հայաստան (2003-2007),

-         Ադիգեայի և Կրասնոդարի երկրամասի համաշխարհային բնության ժառանգություն համարվող “Արևմտյան Կովկաս”-ում բնության պահպանություն՝ էկոտուրիզմի զարգացման ճանապարհով (2002-2004),

-         Արևմտյան Կովկասում բնության պահպանություն և կայուն զարգացում՝ ներառյալ  նախապատրաստական աշխատանքներ տարածքը որպես համաշխարհային ժառանգություն ներկայացնելու համար, Ռուսաստան և Ադիգեա (1996-1999):

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR