NABU - համագործակցություն գործարարության հետ

NABU - համագործակցություն գործարարության հետNABU-ն տեսակների, կենսամիջավայրերի, կլիմայի և ռեսուրսների պահպանությունն ապահովելու համար համագործակցում է 26 մասնավոր ընկերությունների հետ: Ընդ որում համագործակցությունն իրականացվում է տարբեր ձևերով, այդ թվում.

  • Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված առանձին միջոցառումների հովանավորում՝ ֆինանսական կամ նյութական այլ միջոցների տրամադրման ճանապարհով,
  • Ձեռնարկատիրական որոշակի գործունեության կամ որոշակի ապրանքի արտադրության, ինչպես նաև ձեռնարկատիրության կայուն կառավարման և ապրանքի կայուն զարգացման համար արտոնագրերի տրամադրում:

2007թ.-ին հիմնադրվեց “NABU – ձեռնարկատիրական նախաձեռնությունը”, որը կարևոր հարթակ է միջին ձեռնարկությունների կայուն ինտեգրման և միջճյուղային փորձի փոխանակման համար: Նախաձեռնության հիմնադրումից ի վեր ութ անդամ ընկերություններ NABU-ի հետ միասին բացատրական և ուսուցման աշխատանքների միջոցով պայքարում են` հասնելու տնտեսական, սոցիալական և էկոլոգիական նպատակների հավասարակշիռ իրականացման. այլ կերպ ասած` ընկերություններում կայուն կառավարման սկզբունքների ներդրման, և այն, որպես ընկերությունների միջև մրցակցության կարևոր չափանիշի ձևավորման: Անդամ ընկերություններն օժանդակում են NABU-ին՝ իրականացնելու տեսակների պաշտպանությանն ուղղված միջազգային ծրագրեր: Այսպես օրինակ՝ Ղըրղըզստանում  “NABU - վայրի բնության պաշտպանների” խմբի ձևավորումը ընձառյուծների պաշտպանության համար, Քենիայի Arabuko-okoke անտառի պաշտպանությունը, բնական անտառներից մեկի պաշտպանությունն արևելյան Աֆրիկայում և այլն: 2011թ-ի սեպտեմբերին նույն NABU-ի մասնավոր ձեռնարկությունների հետ համագործակցության հիմունքներով, Ռուսաստանում հիմնադրվեց “Հարավային Ռուսաստան նախաձեռնությունը”:

NABU - համագործակցություն գործարարության հետ

 

 

 

© 2013 csr-biodiversity.am
developed by comp-web service
Проверить тИЦ и PR